Appella, Beverly Hills Polo Club, Bomberg, Candino, Cover, Festina, Jaguar, Lee Cooper, Lotus, Lucien Rochat, Swiss Alpine Military, Swiss Military by Chrono ապրանքանիշերի ժամացույցների երաշխիքային և սերվիսային սպասարկման հարցերով,
որոնք ունեն մեր ընկերության Rougemont երաշխիքային կտրոն, խնդրում ենք դիմել.
Հայաստանում
«Ռուժմոն» ՍՊԸ
Ոսկերչների փ., 1, գրասենյակ 97
«Մերիդիան» էքսպո կենտրոն, Երևան
Հեռախոս՝ +374 94 514-514 (WhatsApp / Viber / Telegram)
Կայք՝ https://www.rougemont.am/կապ/
Էլ․ փոստ՝ info@rougemont.am
Ռուսաստանում
ProTime Service LLC
Վետկինա փ., 4, 3-րդ հարկ
«Estet» բիզնես կենտրոն, Մոսկվա
Հեռախոս՝ 8 (800) 707-65-50
Telegram / MAX՝ +7 968 632-25-02
Կայք՝ https://pro-time.ru/service/
Էլ․ փոստ՝ service@pro-time.ru
Բիզնես կենտրոն մուտք գործելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ
Appella, Beverly Hills Polo Club, Bomberg, Candino, Cover, Festina, Jaguar, Lee Cooper, Lotus, Lucien Rochat, Swiss Alpine Military, Swiss Military by Chrono
Սույն երաշխիքային սպասարկման պայմանները (այսուհետ՝ «Երաշխիքային սպասարկման պայմաններ» կամ «Պայմաններ») սահմանում են ապրանքի թերության դեպքում սպառողի կողմից Վաճառողին ներկայացվող պահանջների շրջանակը, դրանց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև Վաճառողի պատասխանատվությունը։
Սույն պայմաններն ու երաշխիքի կանոնները լրացնում և հստակեցնում են գնված ապրանքների նկատմամբ սպառողի իրավունքների իրականացման կարգը։
Սպառողի կողմից այստեղ նշված պայմանների և ապրանքի (ժամացույցի) շահագործման կանոնների խախտումը կարող է հանգեցնել երաշխիքային սպասարկման և երաշխիքային պարտավորությունների կատարումից հրաժարման։
Նոր ապրանքի երաշխիքային ժամկետը կազմում է 24 ամիս՝ գնման օրվանից
«ՌՈՒԺՄՈՆ» ժամացույցների խանութը («ՌՈՒԺՄՈՆ» կամ «Վաճառող») սպառողին երաշխավորում է ապրանքի անխափան աշխատանքը և դրա՝ թերություններից զերծ լինելը գնման օրվանից երկու տարվա ընթացքում (օգտագործված ապրանքների դեպքում՝ մեկ տարվա ընթացքում)՝ պայմանով, որ ամբողջությամբ պահպանվեն Շահագործման հրահանգում, Շահագործման ընդհանուր պայմաններում և Երաշխիքային կտրոնում սահմանված շահագործման պահանջները, ինչպես նաև ապրանքը օգտագործվի բացառապես անձնական կարիքների համար (ոչ մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեության հետ կապված) և իր անմիջական նշանակությամբ։
Եթե նշված ժամանակահատվածում, ապրանքի պատշաճ շահագործման պայմաններում, հայտնաբերվի թերություն, ապա արտադրողի մեղքով առաջացած թերությունները կվերացվեն անվճար՝ ապրանքը, պատշաճ լրացված երաշխիքային կտրոնը և գնման փաստը հաստատող փաստաթուղթը Վաճառողի կողմից նշված լիազորված սպասարկման կենտրոն ներկայացնելու դեպքում։
Եթե վաճառքի տարածաշրջանում բացակայում է Վաճառողի կողմից նշված լիազորված սպասարկման կենտրոնը, ապա արտադրանքը կարող է հանձնվել այն խանութին, որտեղ այն ձեռք է բերվել, հետագա փոխանցման համար լիազորված սպասարկման կենտրոն։
Ապրանքի բացումը կամ դրա վերանորոգման ցանկացած փորձ՝ լիազորված սպասարկման կենտրոնից դուրս, անկախ պատճառից, հանգեցնում է երաշխիքի անվերապահ դադարեցմանը։
Երաշխիքային ամբողջ ժամկետի ընթացքում արտադրանքի սպասարկումը պետք է իրականացվի բացառապես լիազորված սպասարկման կենտրոնում։
Երաշխիքային կտրոնը վավեր է միայն այն ապրանքի համար, որի համար այն ձևակերպվել է։ Չլրացված կամ անընթեռնելի լրացված դաշտերով, ուղղումներով կամ անհրաժեշտ ստորագրությունների բացակայությամբ երաշխիքային կտրոնը համարվում է անվավեր։
Երաշխիքային կտրոնը պետք է լրացված լինի ընթեռնելի ձևով և պարունակի հետևյալ տվյալները՝ արտադրանքի ապրանքանիշը (բրենդը), ռեֆերենսը (արտիկուլը), սերիական համարը (առկայության դեպքում), վաճառքի ամսաթիվը, խանութի կնիքը և պատասխանատու անձանց ստորագրությունները։
Երաշխիքային ժամկետի ընթացքում թույլատրելի են և թերություն չեն համարվում՝
- Արտադրողի կողմից ապրանքի մեջ տեղադրված սնուցման տարրի (մարտկոցի) լիցքաթափումը։ Երաշխիքային ժամկետի ընթացքում մարտկոցի փոխարինումը կատարվում է բացառապես պաշտոնական սպասարկման կենտրոնում։ Գնորդը վճարում է միայն մարտկոցի արժեքը
- Գոտու, շղթայի, իրանի, կոճակների, ժամի կարգավորման գլխիկի բնական մաշվածությունը, ինչպես նաև դրանց ծածկույթի (ոսկեզօծման, մետաղապատման և այլն) մաշվածությունը
- Ժամային և րոպեական սլաքների անհամընկնումը՝ մինչև 0,5 րոպեական բաժանման (12:00 դիրքում)
- Վայրկենական սլաքի շեղումը սանդղակի նշումներից՝ մինչև 0,5 վայրկենական բաժանման
- Քվարցային ժամացույցների ժամային և րոպեական սլաքների թույլատրելի ազատ ընթացքը (լյուֆտը)՝ մինչև 0,5 վայրկենական բաժանման
- Մեխանիկական ժամացույցների միջին օրական ընթացքի ճշգրտության շեղումը՝ ոչ ավելի, քան –20/+40 վայրկյան, իսկ քվարցային ժամացույցներինը՝ ամսական ոչ ավելի, քան ±20 վայրկյան։ Ավելի մանրամասն տվյալները նշված են օգտագործման հրահանգում
- Զարթուցիչի ազդանշանի գործարկման ժամանակի շեղումը՝ ոչ ավելի, քան ±6 րոպե
- Ապրանքի տեխնիկական բնութագրերի շեղումները տեխնիկական փաստաթղթերում նշված սահմանային արժեքներից, եթե դրանք վերացվում են սպասարկման կենտրոնում՝ կարգավորման և ճշգրտման միջոցով՝ առանց դետալների փոխարինման
Երաշխիքը չի տարածվում շահագործման կանոնների խախտման հետևյալ հետքերի առկայության դեպքում՝
- հարվածների և մեխանիկական վնասվածքների հետքեր՝ փոսվածքներ, քերծվածքներ, տեղաշարժված սլաքներ, վնասված ինդեքսների և թվեր, ժամի կարգավորման գլխիկի բացակայություն կամ ձևախախտում և այլն,
- պաշտոնական սպասարկման կենտրոնից դուրս չարտոնված բացման հետքեր՝ իրանի և կափարիչի միացման հատվածում առկա քերծվածքներ, պտուտակների վնասված ակոսներ, մեխանիզմի ներսում մատնահետքեր, ոչ ստանդարտ մարտկոց, հետևի կափարիչի սխալ տեղադրված միջադիր և այլն,
- ապրանքի վրա բարձր (+50 °C-ից ավելի) կամ ցածր (–20 °C-ից պակաս) ջերմաստիճանի ազդեցության հետքեր
Ցանկացած արտաքին մեխանիկական ազդեցության, հարվածային կամ թրթռումային ծանրաբեռնվածության, ինչպես նաև ապրանքի մասերի նկատմամբ արտաքին ուժի կիրառման հետևանքով առաջացած ներքին կամ արտաքին վնասվածքներ` կոտրված կամ տեղից դուրս եկած ապակի, ճաքեր, քերծվածքներ, խորը քերծվածքներ, պոկվածքներ, նյութերի և դետալների ձևախախտումներ, ժամի կարգավորման գլխիկի առանցքի կոտրվածք կամ ծռվածք, անիվների և հավասարակշռիչի առանցքների ծռվածք, թիթեղների ձևախախտում, դետալների պատռվածք կամ ձգվածք, շղթայի ամրացման համար նախատեսված իրանի ականջիկների պոկվածք և այլն։
Ժամացույցի վնասվածքներ, որոնք առաջացել են ջրի ազդեցության հետևանքով` շահագործման կանոնների խախտման պատճառով։ «Water Resistance 30 m» և «Water Resistance 50 m» մակնշմամբ ժամացույցները նախատեսված չեն լողալու համար։ Արգելվում է ջրի մեջ գտնվելու ընթացքում օգտագործել ժամի կարգավորման գլխիկը և կոճակները (բացառությամբ ջրասուզակների համար նախատեսված հատուկ ժամացույցների, որոնց հետևի կափարիչի վրա առկա է «DIVER» մակնշումը)։
Ժամացույցի վնասվածքներ, որոնք առաջացել են իրանի կամ գոտու վրա քայքայիչ քիմիական նյութերի և գազերի (ալկալիներ, թթուներ, ներկ, բենզին, սնդիկ, պլաստմասսայի լուծիչներ, դրանց գոլորշիներ և այլն) ազդեցության հետևանքով։
Ապրանքի ներս օտար առարկաների, նյութերի կամ միջատների ներթափանցման հետևանքով առաջացած վնասվածքներ
23:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում սպառողի կողմից ժամի կարգավորման հետևանքով առաջացած օրացույցի մեխանիզմի վնասվածքներ, երբ գործում է ամսաթվի և շաբաթվա օրվա ավտոմատ փոփոխման մեխանիզմը։
Գնորդի դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների, ինչպես նաև շահագործման կանոնների խախտման հետևանքով առաջացած այլ վնասվածքներ։
Եթե ապրանքը/ժամացույցն ունի արտադրական թերություն, որը չի առաջացել ապրանքի շահագործման կանոնների խախտման հետևանքով, կամ չի համապատասխանում պայմանագրի կամ օրենքի պահանջներին, ապա սպառողն իրավունք ունի ներկայացնելու գրավոր պահանջ՝ օրենքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից որևէ մեկը կիրառելու նպատակով (անվճար վերանորոգում, փոխարինում, գնի համաչափ նվազեցում, պայմանագրի լուծարում կամ օրենքով նախատեսված իրավական պաշտպանության այլ միջոց):
Պահանջը պետք է ներկայացվի թերության կամ անհամապատասխանության հայտնաբերման օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով նախատեսված չէ ավելի երկար ժամկետ։ Պահանջը ներկայացվում է գրավոր՝ թերի ապրանքի հետ միասին, այն խանութ, որտեղ կատարվել է գնումը, կամ Վաճառողի լիազորված սպասարկման կենտրոն, կամ ուղարկվում է պատվիրված նամակով՝ փոստային ծառայության միջոցով։ «ՌՈՒԺՄՈՆ»-ն իրավունք ունի սպառողից պահանջելու ներկայացնել ապրանքը/ժամացույցը զննության, ախտորոշման, ստուգման կամ վերանորոգման նպատակով, եթե այդ պահանջը հիմնավորված է և չի սահմանափակում օրենքով երաշխավորված սպառողի իրավունքները։
Պահանջը Վաճառողի կողմից քննելու համար սպառողը պետք է պահանջում նշի անհրաժեշտ տեղեկությունները և կցի հետևյալ փաստաթղթերն ու նյութերը․
- Սպառողի անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները
- Գնումը հաստատող փաստաթուղթը
- «ՌՈՒԺՄՈՆ» ընկերության կողմից տրված երաշխիքային կտրոն, որում պետք է նշված լինեն ապրանքի ապրանքանիշը, ռեֆերենսը (արտիկուլը), ապրանքի անհատական համարը (եթե առկա է), վաճառքի ամսաթիվը, խանութի կնիքը և ստորագրությունները
- Ապրանքի/ժամացույցի անվանումը, մոդելը կամ նույնականացման տվյալները
- Ապրանքը/ժամացույցը առկա վիճակով և համալրմամբ, եթե դրա ներկայացումն անհրաժեշտ է զննության կամ ստուգման համար
- Թերության հայտնաբերման ամսաթիվը և դրա պատճառների մանրամասն նկարագրությունը
- Հնարավորության դեպքում՝ լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ ապացույցներ
- Սպառողի պահանջը՝ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի
Եթե գործող օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, ՀՀ օրենսդրությանը և սույն Պայմաններին համապատասխան սպառողի ներկայացրած պահանջը քննվում է «ՌՈՒԺՄՈՆ» ընկերության կողմից, իսկ հայտնաբերված թերությունները, եթե դրանց վերացումը հնարավոր է, վերացվում են պահանջը ստանալու օրվանից քսան օրվա ընթացքում։ Եթե ապրանքի թերությունները վերացնելու համար անհրաժեշտ է սպառողի կամ արտադրողի կողմից լրացուցիչ տեղեկությունների տրամադրում, կամ եթե թերությունների վերացումն անհնար է, պահանջի քննության և թերությունների վերացման ժամկետները կարող են երկարաձգվել Վաճառողի կողմից սահմանված ողջամիտ ժամկետով, սակայն ոչ ավելի, քան 180 (հարյուր ութսուն) օրով։ Վաճառողը կարող է որոշում ընդունել ապրանքը վերանորոգելու կամ այն նույնանման նոր ապրանքով փոխարինելու մասին։
Սույն ընթացակարգով նախատեսված տեղեկությունները ոչ պատշաճ ձևով ներկայացնելու և/կամ չներկայացնելու դեպքում «ՌՈՒԺՄՈՆ» ընկերությունն իրեն իրավունք է վերապահում մերժելու ապրանքի/ժամացույցի երաշխիքային սպասարկումը։
Սպառողը գիտակցում և անվերապահորեն ընդունում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ապրանքի/ժամացույցի հետ կապված առկա են էական խախտումներ՝ ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով սահմանված իմաստով, համապատասխան պահանջները պետք է ներկայացվեն անմիջապես արտադրողին՝ ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան։
Նշված դեպքերում «ՌՈՒԺՄՈՆ» ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի էական խախտումների վերացման և/կամ դրանց վերացման հետ կապված ներկայացված պահանջների քննության համար։
Երաշխիքը չի տարածվում՝
- մարտկոցների վրա,
- ապրանքի/ժամացույցի շահագործման ընթացքում առաջացած գոտու, շղթայի և իրանի մաշվածության, քերծվածքների և շփվածքների վրա,
- ապրանքի բնական մաշվածության, դժբախտ պատահարների, ոչ պատշաճ օգտագործման կամ ապրանքի նկատմամբ ինքնուրույն կատարված ցանկացած փոփոխության հետևանքով առաջացած վնասվածքների վրա,
- ապրանքի անսարքության կամ արտաքին տեսքի փոփոխության այն դեպքերի վրա, որոնք առաջացել են բնական երևույթների ազդեցության հետևանքով (ժանգ, խոնավություն և այլն),
- ապրանքին հասցված հարվածի, դրա ընկնելու կամ դրա նկատմամբ մեխանիկական ազդեցության հետևանքով առաջացած վնասվածքների կամ թերությունների վրա,
- վաճառողի կողմից ՉԼԻԱԶՈՐՎԱԾ սպասարկման կենտրոնում իրականացված չարտոնված վերանորոգման կամ սպասարկման հետևանքով առաջացած վնասվածքների վրա,
- ապրանքի շահագործման հրահանգը չպահպանելու հետևանքով առաջացած վնասվածքների վրա:
Երաշխիքը չի տարածվում,
և Վաճառողը որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն չի կրում արտադրողի կողմից սահմանված ջրակայունության կանոնների խախտման հետևանքով ջրի ներթափանցման հետ կապված թերությունների վերացման համար։
Եթե ժամացույցն օժտված է ջրակայուն հատկություններով, ապա այն գործում է միայն արտադրողի կողմից սահմանված պայմաններում։ Ջրակայունության առկայությունը չի նշանակում, որ ժամացույցը ենթակա չէ ջրի ազդեցությանը։ Ջրի ներթափանցման հետևանքով առաջացած վնասվածքները չեն համարվում երաշխիքային դեպք, եթե դրանք առաջացել են արտադրողի հրահանգները խախտելու հետևանքով։
Սույն երաշխիքի պայմանները չեն կարող փոփոխվել որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ նման փոփոխությունն իրականացվում է «ՌՈՒԺՄՈՆ» ընկերության կողմից։
Ուշադրություն․
Եթե ապրանքին կցված չէ բնօրինակ ապրանքային կտրոնը, կամ եթե ապրանքի թերությունը կամ անսարքությունը չի ճանաչվում որպես երաշխիքային դեպք, ապա բոլոր վերանորոգման աշխատանքները կիրականացվեն վճարովի հիմունքներով։


